Ինչպես փոխանցում է Trend գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ այսօր վերջապես հնարավորություն է հայտնվել կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը: ԱՄՆ-ն հավատում է այդ հնարավորությանը. ասել է Ուորլիքը:

 

«Տեսնելով, որ Ադրբեջանում և Հայաստանում նախագահական ընտրություններից հետո հնարավորություն է առաջ եկել, մենք զրուցել են Իլհամ Ալիևի հետ և պլանավորում ենք Երևանում զրուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,-ասել է նա:

 

Կարծում եմ, որ երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և բարգավաճման: Մենք պարտավոր ենք մի ուղի գտնել, և դա է այն պատճառը, որ ես ձեռնարկել եմ այս գործը իբրև համանախագահ, ուստի' ես կարծում եմ, որ հնարավոր է դեպի խաղաղություն տանող ճանապարհ գտնել: