Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Արսենալի» հետ կայանալիք հանդիպումից իր ակնկալիքների մասին:

«Չեմ կարծում, որ նման մակարդակում մրցակցին ինչ-որ բանով կարող ես զարմացնել: Լոնդոնյան խաղում պահեր կային, երբ «Արսենալին» հաջողվում էր մեր դարպասների մոտ տարածություն գտնել և օգտագործել այն: Նման մանրուքները կարող են վճռել խաղի ելքը: Սակայն չեմ հավատում, որ թիմերը ֆուտբոլային մակարդակով կարող են միմյանց զարմացնել: Չեմ կարծում, որ «Արսենալն» արտագնա հանդիպումներում ավելի ուժեղ է խաղում, քան տանը, քանի որ նրանք նույնքան ուժեղ են:

Ֆուտբոլիստներիս ասել եմ, որ չթուլանան մինչև հանդիպման եզրափակիչը սուլիչը»,–Կլոպի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: