Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 27-րդ տուրում Մյունխենի «Բավարիայի» հետ կայանալիք խաղից առաջ նշել է, որ իր թիմը պաշտպանությունում պետք է հիանալի խաղա, եթե ցանկանում է արդյունքի հասնել:
«Այժմ «Բորուսիան» և «Բավարիան» տարբեր մակարդակի ակումբներ են: Ամեն դեպքում խաղը հաղթելու հավասար հնարավորություն ունենք: Այս տարի իրավիճակն այլ է, քան նախորդ տարի էր: Մրցակցին անհրաժեշտ կլինի լավ վերադասավորվել, քանի որ նրանք չեն կարող հույսը դնել իրենց արագ եզրային ֆուտբոլիստների վրա: Եթե ցանկանում ենք հաղթել այս դիմակայությունում՝ պետք է լավ աշխատենք պաշտպանությունում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը: