Օշական-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին, նոյեմբերի 9-ին, իրար են բախվել «Նիսան Սանի» եւ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Նիսան Սանի»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: