Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, Կենտրոնական հրապարակից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Գևորգ Բ.-ն։

 

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, Գևորգ Բ.–ն, նոյեմբերի 12-ից հետախուզվում էր 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով: