«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնականատերերը մոտ 70 հոգով մտել են «Արցախբանկի»` Սայաթ-Նովա փողոցում գտնվող Նաիրիի մասնաճյուղ' պահանջելով վերադարձնել իրենց բնակարանները:

 

Վերջիններս նշում էին, որ պատրաստ են գիշերել բանկում: Բանկ է եկել նաև ոստիկանությունը: Վերջիններս փորձել են դուրս բերել խաբված բնակարանատերերին բանկից։

 

Բնակիչներից մի քանիսին ընդունել է «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղի կառավարիչը: Բնակիչները բանավոր կերպով բանկի կառավարչին ներկայացրել են խնդրի լուծման իրենց առաջարկը:

 

Վերջիններս պատրաստ են վճարել բնակարանի համար արդեն իսկ վճարված գումարից ավելին' քառակուսի մետրի համար 50 դոլար:

 

Բնակիչներին ասվել է, որ առաջարկը բանկին պետք է ներկայացնեն գրավոր:

 

Այսպիսով' կարող ենք արձանագրել հերթական ապօրինի գործողությունը Հայաստանի Հանրապետության քաքաղաքացու և նրա մասնավոր սեփականության նկատմամբ: Քաղաքացիները փորձում են ուժերի գեր լարումով խնդրին լուծում տալ, սակայն բնակիչներին անհայտ պատճառներով' հարցի լուծումը ձգձգվում է:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքացիները բողոքի ցույց էին անցկացնում Կենտրոնական բանկի դիմաց: