Ըստ օքսֆորդի համալսարանի բառարանի' 2013-ի բառ է ճանաչվել selfie նեոլոգիզմը, որը նշանակում է «սմարթֆոնով սեփական անձը նկարել և սոցիալական կայքերում տեղադրելը». ասված է կայքի տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Օքսֆորդի բառարանն ամեն տարի ընտրում է տարվա բառը, որը այսուհետ եզրույթ է դառնում' զարգացնելով անգլերեն լեզուն:
Բառարանի խմբագիրները, հետազոտելով համացանցում հայտնված տեքստերն ու հաղորդագրությունները, նշում են, որ մեկ տարվա ընթացքում selfie բառի գործածումն անգլերենում մեծացել է 17000%-ով: