Նոյեմբերի 24-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սբ. Հովհաննես եկեղեցու մոտակայքում գտնվող զրուցարան-տաղավարից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոզեռնի փողոցի թիվ 15 հասցեում գտնվող Սրբ. Հովհաննես եկեղեցուն պատկանող պահակատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.00-ին, մարվել՝ 16.05-ին:
Այրվել է պահակատան տանիքի փայտյա կառուցատարրերը' 2քմ: