Իրանի եւ «վեցյակի» համաձայնագիրը միարժեք չի ընկալվել ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ դժգոհություն կա Իրանի հետ համաձայնության կապակցությամբ: Հնարավոր է, որ Կոնգրեսը կայացնի հակառակ որոշում եւ դեմ քվեարկի Իրանի դեմ պատժամիջոցը մեղմելու Օբամայի վարչակազմի քայլին:

 

Դա անշուշտ կլինի Իսրայելի սրտով, որովհետեւ Թել-Ավիվն անթաքույց դեմ է հանդես գալիս Իրանի հետ համաձայնությանը եւ հայտնում, որ պետք չէ մեղմել Թեհրանի հանդեպ վերաբերմունքը: Շատ հավանական է, որ ԱՄՆ Կոնգրեսում գործի է անցել հրեական լոբբին, որն, ինչպես հայտնի է, համարվում է ԱՄՆ քաղաքական շրջանակներում գործող ամենաազդեցիկ լոբբին:

 

Մյուս կողմից, նաեւ հայտնի տեսակետ կա, որ լոբբին ԱՄՆ-ում աշխատում է մինչեւ այնտեղ, որտեղ ԱՄՆ շահն է: Այդ իմաստով հարցն այն է, թե արդյոք ԱՄՆ շահից է բխում Իրանի հանդեպ պատժամիջոցի կիրառումը, նկատի ունենալով նաեւ ԱՄՆ-Իսրայել դաշնակցային հարաբերությունը: 

 

Մանրամասներն` այստեղ: