Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը, եթե Կիևը նման որոշում ընդունի: Այս մասին այսօր հայտարարել է եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Առաջարկը նախկինի պես մնում է սեղանին: Ասոցացման համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, հենց որ Ուկրաինան ցանկանա»,- ասել է Ֆյուլեն՝ ելույթ ունենալով Վիլնյուսում «Արևելյան գործընկերությանն» ընդառաջ կազմակերպված բիզնես ֆորումում:
Հիշեցնենք' այսօր Վիլնյուսում մեկնարկել է Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որի օրակարգում է Վրաստանի և Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը: