Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Վիլնյուսում գտնվող ՀՀ պատվիրակությունը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ՝ մեկնել է ճամփորդության: «Ուղղակի ճամփորդություն է, որը ստանձնել են, գնացել են, ման կգան, միգուցե մի տեղ էլ կհաճախեն… չգիտեմ, իրենց պետք է ուղղել այդ հարցը»,- 168.am-ի հարցին ի պատասխան ասաց նա: Հարցին, թե ո՞ւր կհաճախեն՝ կազինո՞, Փոստանջյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, ես չեմ կարող ասել, դուք իրենց հարցրեք՝ իրենք ավելի ճիշտ կպատասխանեն, իրենք, կարծում եմ՝ անկեղծ պարզաբանումներ կտրամադրեն»:
Մանրամասները` աղբուր կայքում: