Լիտվայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին:
Գագաթնաժողովի լիագումար նիստում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Ելույթի տեսագրությունը, սակայն, չի հրապարակվել, ինչի վերաբերյալ Twitter-ի իր էջում պարզաբանում է տվել ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը.
«Լիագումար նիստն անցնում է փակ ձևաչափում, ինչի պատճառով ՀՀ նախագահի ելույթի տեսագրությունն այս պահին չկա ու չի տարածվել»: