Ուկրաինայի ընդդիմադիր Ազատություն կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը Կիևի Անկախության հրապարակում հայտարարել է համազգային գործադուլի մասին, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք համազգային գործադուլ ենք սկսում: Այս րոպեից սկսած մենք մնում ենք Անկախության մայդանում»:
«Ուկրաինական երրորդ հանրապետություն» շարժման առաջնորդ, ՆԳ նախկին փոխնախարար Յուրի Լուցենկոն էլ հայտարարել է, որ զանգվածային ակցիաներն արդեն հեղափոխության են վերածվել: «Մեր ծրագիրը հասկանալի է, սա արդեն հանրահավաք չէ, ակցիա չէ, սա հեղափոխություն է»,- ասել է նա:
Աղբյուրը՝ Lragir.am