Ռուս քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը կարող է պաշտոնանկ անել վարչապետ Ազարովին և ցրել կառավարությունը. մեջբերում է Риа Новости-ն վերլուծաբան Գլեբ Պավլովսկուն:

 

«Հիմա վեճը գնում է այն հարցի շուրջ, թե ով է մեղավոր ցուցարարներին ծեծի ենթարկելու համար, և ով է պատասխանատվություն կրելու: Դա կլինի ուկրաինական ղեկավարությունն ամբողջությա՞մբ, թե՞ դրա միայն մեկ հատվածը: Կարծում եմ, որ Յանուկովիչը դիտարկում է պատասխանատվությունը վարչապետ Ազարովի վրա բարդելու տարբերակը:

 

Բացի այդ, կարծում եմ, որ ընդդիմությունը դրանից պակաս այլ որոշման հավանություն չի տա: Եթե Յանուկովիչն իր աջակցությունը հայտնի Ազարովին այս իրավիճակում, ապա կիսում է նրա հետ կատարվածի բաժինը»,-նշել է վերլուծաբանը: