Ողջ աշխարհը սգում է ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի մահը, ով վախճանվել է 96 տարեկան հասակում: Նա ՀԱՀ առաջին սևամորթ նախագահն էր, և ղեկավարեց պետությունը 1994-1999թթ.: Նա երիտասարդ տարիներին ազատության ակտիվ մարտիկ էր, որի համար նախկին իշխանությունների կողմից ձերբակալվել էր և բանտում անցկացրել 27 տարի: Մանդելան հուլիս ամսին հոսպիտալացվել էր ոտքերի սուր ինֆեկցիոն հիվանդությամբ: Այդ պահից նրա վիճակը ծայրահեղ ծանր էր մնում:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ցավակցելով Մանդելայի մահվան կապակցությամբ, նրան անվանել է արդարության հսկա և մարդկային ոգեշնչման աղբյուր:

 

«Ես երբեք չեմ մոռանա նրա ինքնանվեր գործունեությունը և ձգտումը: Ոչ ոք մեր օրերում չի արել ավելին ՄԱԿ-ի արժեքներն առաջ մղելու համար: Մանդելան ապացուցեց, որ եթե մենք հավատանք, մեզնից յուրաքանչյուրի ներսում կարող է ապրել, երազել և հանուն արդարության ձգտող անհատը:

 

ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը կարծում է, որ Մանդելան պայքարում էր աշխարհում բոլոր կոնֆլիկտների խաղաղ լուծման համար, և նրա օրինակը ոգևորելու է հետագա սերունդներին»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

 

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Մանդելային անվանել է մեծագույն առաջնորդ:

 

Իտալիայի վարչապետն իր Թվիթերի էջում գրել է. «Սա կյանք էր, որ ծառայում էր ուրիշների համար: Նա ոգևշնչման աղբյուր էր քաղաքականության, մարդու իրավունքների և ազատության համար պայքարելու ճանապարհին: Այսպիսին էր Նելսոն Մանդելան»:

 

Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը իր ցավակցությունն է հայտնել այս կապակցությամբ: Ելույթ ունենալով լրագրողների առջև' նա ցավակցել է Մանդելայի մահվան կապակցությամբ և նրան անվանել իրական մարդկային հսկա: