Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 6-ի ժամը 19.00-ի դրությամբ, ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:

 

Սեւան-Դիլիջան, Սիսիան-Գորիս ավտոճանապարհների, Սպիտակի ոլորանների հատվածը, ինչպես նաեւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Իրականացվում են ճանապարհահների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 30 տեղանոց միկրոավտոբուսների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: