8-ին Կոպենհագենի «Absalons Kirke» եկեղեցում կազմակերպվեց ոգեկոչման արարողություն եւ կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի: Այս արհավիրքի 25-ամյա տարելիցի կապակցությամբ մատուցվեց պատարագ' Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ Հոգեշնորհ Sիրան վարդապետ Պետրոսյանի ձեռամբ եւ Շվեդիայի հոգեւոր հովիվ եւ Հայրապետական պատվիրակի փոխանորդ, հոգեշնեորհ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանի, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ, Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգեշնեորհ Տեր Բարսեղ վարդապետ Փիլավչյանի մասնակցությամբ:
Պատարագից հետո ելույթ ունեցավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով իր խոսքում նշեց. «մեր պարտքն է հիշել եւ ոգեկոչել բոլոր զոհերին, ինչպես նաեւ մեր անկեղծ եւ գործով ապացուցված երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ում համար չկա «ուրիշի ցավ» հասկացությունը»:
Հայ ժողովրդի, ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից դեսպանը շնորհակալության խոսք հղեց սկանդինավյան երկրների, մասնավորապես՝ Դանիայի եւ Նորվեգիայի ժողովուրդներին եւ նրանց կառավարություններին' անմիջական, անկեղծ եւ շատ կարեւոր օգնության համար, որ նրանք ցուցաբերեցին արհավիրքից անմիջապես հետո եւ կարեւոր դերակատարություն ունեցան երկրաշարժի հետեւանքների վերացման գործում:
Արարողությանը ներկա էին Դանիայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի հայ համայնքների, ինչպես նաեւ Դանիայի ազգային եկեղեցու ներկայացուցիչներ: