Փարիզի Սեն Դենի արվարձանում՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ կայանած մեքենայում, հայտնաբերվել է 2 կիլոգրամ պայթուցիկ նյութ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին:
«Պայթուցիկ նյութը եղել է առանց դետոնատորի»,-ասել են ոստիկանությունից: Մեքենայի 28-ամյա սեփականատերը ձերբակալվել է: Պարզվել է, որ նա հետախուզության մեջ է եղել թմրանյութերի տարածման և օգտագործման կասկածանքով:
Փարիզի ոստիկանությունը հետաքննում է կատարվածը: