Իսրայելի արտգործնախարար Ավիգադոր Լիբերմանը հույս ունի, որ Իսրայելի և Մաքսային միության երեք երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը կմշակվի և կստորագրվի 2014թ.:

 

Այս շաբաթ նախարարն այցելել էր Մոսկվա, որտեղ մասնակցել է ռուս-իսրայելական միջկառավարական հանձնաժողովի նիստին՝ որպես նախագահ:

 

Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Լիբերմանը նշել է, որ պայմանագրի ստորագրումը պետք է ազդանշան հանդիսանա գործարար հանրությանը՝ ցույց տալով, որ Ռուսաստանի և Իսրայելի հարաբերությունները շատ դրական են: