Իսրայելն ու Պաղեստինը նախնական համաձայանության են եկել խաղաղ բանակցությունները վերականգնելու հարցի շուրջ, որոնք ընդհատվել էին 2010-ին: Այս մասին հուլիսի 19-ին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին, ով պաշտոնական այցով գտնվում է Մերձավոր Արևելքում:
«Մենք համաձայնության ենք եկել, որը կարող է հիմք հանդիսանալ իսրայելցիների և պաղեստինցիների միջև բանակցությունների վերսկսման համար»,-ասել է Քերրին:
Ակնկալվում է, որ Իսրայելի ու Պաղեստինի ներկայացուցիչները մոտ օրերս Վաշինգտոնում հանդիպում կունենան ամերիկյան կողմի միջնորդությամբ:
Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչը, ցանկանալով անհայտ մնալ, նշել է, որ բանակցային գործընթացը, եթե այն վերականգնվի, ամիսներ կտևի: Քերրին նաև նշել է, որ բանակցությունները դեռևս պետք է անցնեն սեպտեմբերյան փորձությունը: Սեպտեմբերին ՄԱԿ-ի ամենամյա Գլխավոր ասամբլեայում կբարձրացվի Պաղեստինը լիիրավ պետություն ճանաչելու հարցը: