HayNews.am-ի տեղեկություններով` երեկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Մասումյանի` Բենզին Ռուբոյի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել:

 

Միջադեպի ընթացքում հարվածել էն Մասումյանի գլխին, ինչից հետո նրա վիճակը վատացել է ու նրան տեղափոխել են հիվանդանոց: HayNews.am-ը փորձեց մանրամասներ ճշտել կատարվածից, սակայն Մասումյանի հեռախոսն անջատված էր:

 

Ոստիկանության լրատվական բաժնից էլ HayNews.am-ին հայտնեցին, որ այսօրվա ամփոփագրում նման հաղորդագրություն չկա և խոստացան ճշտել տեղեկությունն ու հայտնել մեզ: