Դեկտեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը' ժամը 00:10-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում' Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ' 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի և 58-ամյա Արամ Հովհաննիսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Reno-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղևորները և Reno-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նաիրի և Էրեբունի բժշկական կենտրոններ:
Reno մակնիշի ավտոմեքենան օգտագործվում է տաքսի ծառայությունում: Տաքսու ուղևորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Առավել մանրամասն' այստեղ: