ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Ռուսաստանում ապաստան գտնելուց հետո հայտարարել է, որ իր առաքելությունը համարում է ավարտված. հայտնում է Itarr-tass-ը։

 

«Ես չէի ցանկանում փոխել հասարակությանը: Ես ուզում էի հնարավորություն, որ հասարակությունը հասկանար՝ ուզում է արդյոք փոխվել, թե' ոչ: Ես ցանկանում էի ընհամենը, որ մարդիկ կարողանան ազատորեն խոսել այն մասին, թե ինչպես են իրենց կառավարում»,-ասել է Սնոուդենը Washington Post-ի հետ հարցազրույցում։

 

Սնոուդենը նաև հայտնել է, որ իրեն հաղթանակած է զգում և ավարտված է համարում իր առաքելությունը, չի ափսոսում, որ բացահայտել է ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի գործողությունները, որոնք տվյալներ են հավաքել ինտերնետային խոշորագույն ընկերությունների օգտատերերի անձնական տվյալների և հաղորդակցությունների մասին:

 

Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդեն 2013 թվականի հունիսի սկզբին Washington Post և Guardian թերթերին է հանձնել նյութեր, որով բացահայտել է ԱՄՆ–ի քաղաքացիների գաղտնի ծրագրային լրտեսումը PRISM լրտեսական ծրագրի միջոցով։