Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Ծղուկ գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1966 թ. ծնված Սպարտակ Ս.-ին և 1981 թ. ծնված Էդիկ Ս.-ին:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 21.30-ի սահմաններում, նշված գյուղի անասնագոմերի մոտ, վիճաբանության ժամանակ, Սպարտակ Ս.-ն խոհանոցային դանակով հարվածել է Էդիկ Ս.-ի ձախ աճուկային շրջանին, իսկ 1969 թ. ծնված Գևորգ Պ.-ն ցակատով հարվածներ է հասցրել Սպարտակ Ս.-ի մարմնի տարբեր մասերին' պատճառելով վնասվածքներ:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Գևորգ Պ.-ն բերման է ենթարկվել բաժին:

 

Կատարվում է նախաքննություն: