Դեկտեմբերի 27-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 6 շենքի 2-րդ մուտքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.28-ին, մարվել՝ 07.32-ին: Այրվել է լոգարանն ամբողջությամբ (4 ք.մ):