Այսօր՝ ժամը 00:43-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածում' Երանոս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես E320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով՝ 1988 թ. ծնված վարորդ Ս. Կ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր, 1993թ. ծնված Հ. Մ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ս. Կ.-ի դին: