Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը լկտի սուտ է որակում՝ իր ամանորյա սեղանին ապխտած կոկորդիլոս ունենալը, ինչի մասին մի քանի լրատվամիջոցներ տեղեկացրել էին:

 

«Անկեղծ ասած, կուզենայի ունենալ կենդանի կոկորդիլոս՝ այդ ստախոսներին ու բանսարկուներին հոշոտելու համար»,- Tert.am-ին ասաց Հեղինե Բիշարյանը:

 

Նա՝ լրատվամիջոցների տեղեկատվությունը սկզբում հերքեց ասելով. «Էէ, հավատո՞ւմ եք, Դուք ինձ ճանաչում եք»:

 

Իսկ լուրը, որ «SAS» սուպերմարկետի «հայտնի» ապխտած կոկորդիլոսներից մեկը հանգրվանել է իր տանը, ՕԵԿ փոխնախագահը համարում է կամ պատվեր կամ էժան սենսացիա մատուցելուն միտված:

 

Ի դեպ, Tert.am–ը փորձեց «SAS» սուպերմարկետից պարզել, թե ներկրված կոկորդիլոսներից ի վերջո քանիսն են գնվել, սակայն ընկերության մենեջերը հայտնեց, որ այս մասին տեղեկատվություն չեն տրամադրում: