Մաշտոցի պողոտայում անցած տարվա նոյեմբերի 5-ի բախումների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը՝ վկայակոչելով գործով քննչական խմբի ղեկավարից ստացած բանավոր տեղեկությունները։