Սահմանադրական դատարանի որոշումը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ «սողոմոնյան» էր: Մի կողմից, կասեցնելով օրենքի որոշ դրույթներ, իշխանությունը հարվածել է փող հավաքելու կառավարության ծրագրերին, թեեւ կուտակային հիմնադրամների համար ապահովելով մարդկանց որոշակի քանակ, հիմնականում պետծառայողների թվից: Մյուս կողմից, որոշումը որոշ չափով չեզոքացրել է սոցիալական-քաղաքացիական բողոքի ալիքը, որին կարող էին միանալ ոչ կոալիցիոն կուսակցությունները:

 

ՍԴ որոշումից հետո անցել է մեկ շաբաթ, որը կարելի է բնութագրել որպես ամենահանգիստը «ներքաղաքական պայքարի» տեսակետից: Լռել են ընդդիմությունը, քաղաքացիական նախաձեռնությունները, դադարել է Քոչարյանի ու Տիգրան Սարգսյանի «բանավեճը»: Բոլորը կարծես ինչ որ բան են սպասում:
Քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք պայքարում էին պարտադիր կուտակայինի դեմ, սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը: Ոչ կոալիցիոն կուսակցություններին չհաջողվեց նրանց ստիպել հանդես գալ քաղաքական արմատական հայտարարություններով: Այն պատճառով, որ ինչպես հայտարարում են նախաձեռնությունների անդամները, նրանք այնքան էլ չեն վստահում ոչ կոալիցիոն կուսակցություններին եւ զգուշանում են, որ իրենց պայքարը կօգտագործվի անմաքուր նպատակներով:

 

Հայաստանը կարծես «քարացել» է հերթական աղմկոտ պատմության սպասման մեջ: Այս անգամ Գագիկ Հարությունյանը «փրկեց» Տիգրան Սարգսյանին, որի պաշտոնավարման հարցը կախված է օդում: Սակայն, երեւում է, Տիգրան Սարգսյանը դեռ ստիպված կլինի պաշտպանվել նոր սկանդալներից:
Հայաստանի «ներքաղաքական պայքարը» վաղուց կառուցվում է սկանդալների վրա, չշոշափելով գաղափարական, աշխարհայացքային խնդիրները, քանի որ գաղափարական առումով հայկական քաղաքական ուժերը գրեթե չեն տարբերվում միմյանցից:

 

Հայաստանում գաղափարական նոր աշխարհքայացք կարող է դառնալ ինքնիշխանության վերականգնման, քաղաքակրթական ընտրության ազատության ապահովման եւ իշխանության ձեւավորման սահմանադրական մեխանիզմների հաստատման գաղափարը: Հայաստանի քաղաքական դաշտը զբաղեցնող կուսակցությունները ձգտում են չխոսել այս թեմաներից, Ռուսաստանի հետ վասալային հարաբերությունները փորձելով արդարացնել «անվտանգության ապահովման խնդիրներով»: Ինքնիշխանության եւ ԿԳԲ-ի գոտուց դուրս գալու մասին խոսում են սակավաթիվ գործիչներ:

 

Շանթ Հարությունյանին, ով կորսված անկախությունը վերականգնելու կոչեր է արել, փակել են ճաղավանդակում: Որպեսզի մյուսները տեսնեն, թե ինչ են անելու նրանց հետ, ովքեր կխոսեն ինքնիշխանությունից: Մարդկանց միայն մի փոքր խումբ, անցնելով քաղաքացիական ու քաղաքական պայքարի փշոտ ճանապարհը, եկել է այն բանի ընկալմանը, որ բոլոր խնդիրների լուծումը՝ ինքնիշխանության վերականգնումն ու ընտրության իրավունքի վերադարձն է ժողովրդին: 

 

 


ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ