Հունվարի 31-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ստորագրած «Համաներման մասին» օրենքը շաբաթ օրը հրապարակվել է Գերագույն ռադայի պաշտոնաթերթում: Այս մասին հայտնում է UNIAN-ը:
«Համաներման մասին» օրենքը նախատեսում է քրեական պատասխանատվությունից ազատել ցուցարարներին:
Ցուցարարներն իրենց հերթին պետք է ազատեն բողոքի ակցիաների ժամանակ գրաված կառավարական կառույցները, Գրուշևսկի փողոցը՝ տրանսպորտային հաղորդակցություն իրականացնելու համար, ինչպես նաև Ուկրաինայի այլ բնակավայրերի փողոցներն ու հրապարակները, որտեղ անցկացվում են բողոքի խաղաղ ակցիաներ:
Հիշեցնենք, որ ընդդիմությունն օրեր առաջ հայտարարել էր, որ անկախ «Համաներման մասին» օրենքի ընդունումից, նրանք չեն պատրաստվում լքել գրավված կառույցներն ու փողոցները: