Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նշանակված վարչապետ Արսենի Յացենյուկը կարծում է, որ խորհրդարանը պետք է տեղական հանրաքվեներ անցկացնելու մասին օրենք ընդունի: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Остров»-ը:
Յացենյուկը նման հայտարարությամբ է հանդես եկել Դոնեցկում՝ Հարավ-արևելյան Ուկրաինայի ղեկավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Խորհրդարանը պետք է ընդունի տեղական հանրաքվեի մասին օրենքը»,-հայտարարել է Յացենյուկը:
Յացենյուկը նաև հայտարարել Է, թե կենտրոնական իշխանությունը պատրաստ է ոչ միայն երկխոսություն սկսել տարածաշրջանների հետ, այլև կատարել Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու օրինական պահանջները: