Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը մեկնել է Ավստրիա մասնավոր ինքնաթիռով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում կատարելով ավստրիական Kronen Zeitung պարբերականին:
Թերթի տվյալներով' Ազարովն այժմ գտնվում է Վիեննայում' որդու մոտ եւ պլանավորել է մնալ այնտեղ երկար ժամանակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազարովը Ավստրիայում բնակության իրավունք ունի: Նախկին վարչապետի մամուլի խոսնակը չի հերքում եւ չի հաստատում Ազարովի գտնվելու վայրի մասին տեղեկությունը' նշելով, որ դա նրա անձնական գործն է: