Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն այսօր ներկայացրել է հրաժարականի դիմում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Կոնֆլիկտային իրավիճակը, որը ծավալվել է երկրում, սպառնում է Ուկրաինայի տնտեսական և սոցիալական զարգացմանը, ինչպես նաև հասարակությանն ու յուրաքանչյուր քաղաքացուն: Ես կարծում եմ, որ իմ որոշումը անհրաժեշտություն է»,-ասել է վարչապետը:
Հրաժարականի պատճառի մասին այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Ազարովը խոստացել է ավելի ուշ մեկնաբանել իր որոշման գլխավոր դրդապատճառները: