Ուկրաինայի Չերնովիցկի շրջանի ղեկավար Միխայիլ Պապիևը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

Հրաժարականի մասին դիմումը Պապիևը գրել է փողոցում՝ շրջապատված ցուցարարներով:

 

Չերնովիցկի շրջանի ղեկավարի հրաժարականի դիմաց ակտիվիստները Միխայիլ Պապիևին են հանձնել իրենց ստորագրություններով դիմում, որով պարտավորվում են զերծ մնալ անկարգություններ և ահաբեկչական միջացառումներ իրականացնելուց:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրոհող ցուցարարները պահանջել են շրջանի ղեկավար Միխայիլ Պապիևի հրաժարականը, սակայն նա հայտնել էր, որ պաշտոնից չի հեռանա և խնդրել էր պատվիրակներ ընտրել՝ ցուցարարների հետ բանակցելու համար։