Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը մասնավոր ինքնաթիռով մեկնել է Ավստրիա: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն' վկայակոչելով ավստրիական Kronen Zeitung պարբերականին:
Ըստ աղբյուրի՝ Ազարովն այժմ գտնվում է Վիեննայում' որդու մոտ և ծրագրել է մնալ այնտեղ երկար ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազարովն Ավստրիայում բնակության իրավունք ունի: Նախկին վարչապետի մամուլի խոսնակը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է Ազարովի գտնվելու վայրի մասին տեղեկությունը: