Ինչպես հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարական չի տա:
«Ինչի՞ դեմ եք դուք բողոքում: Դուք պահանջում եք հետաքննել իրավապահ մարմինների գործողությունները: Մենք ասում ենք, որ համաձայն ենք: Եկեք միասին պարզաբանենք դա, մենք դրա մասին հրապարակավ հայտարարել ենք: Դուք ցանկանում եք նախագահի հրաժակա՞նը: Դա բացառված է: Դա հակասում է մեր սահմանադրությանը»,-հայտարարել է վարչապետը: Ինձ գոնե մեկ օրինակ բերե՛ք, երբ Եվրոպայում որևէ ցույցի ճնշման տակ կառավարությունը հրաժարական տված լինի ոչ սահմանադրական ճանապարհով:
Եթե կառավարությանն անվստահության քվե հայտնելու հարցը դրվել է խորհրդարանի քննարկմանը, և Գերագույն ռադան տվել է իր վստահության քվեն, ապա կառավարությունը պետք է շարունակի իր աշխատանքը»,-ասել է Ազարովը: