Ինչպես տեղեկացնում է itar-tass-ը, Ուկրաինան առևանգված ցուցարարներով փորձում է ահաբեկել ցույցերին մասնակցող խաղաղ քաղաքացիներին: Այս մասին հայտնել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդը:

 

«Կանադան վրդովված է «Ավտոմայդան»-ի հայտնի ակտիվիստ Դմիտրի Բուլանովի առևանգման և դաժան խոշտանգումների ենթարկելու փաստով: Ուկրաինան առևանգված ակտիվիստներով հաշվեհարդար է տեսնում խաղաղ ցուցարարներից: Մեր դեսպանը, ի թիվս այլ երկրների ներկայացուցիչների, այցելել է հիվանդանոց, որտեղ բուժզննում է անցնում Բուլանովը, որպեսզի տեղեկանա նրա առողջական դրության մասին և Կանադայի մտահոգություն ու բողքն արտահայտի' աջակցելով ցուցարարների արդար պահանջին»,-ասել է Բերդը:

 

Կանադան մյուս ժողովրդավարական պետությունների հետ զգոն կլինի օգոստոսի 16-ին, երբ տեղի կունենա Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բողոքի վերանայման հերթական նիստը:

 

Հիշեցնենք, որ ամերիկացի դիվանագետներն այժմ կոշտ բանաձև են պատրաստում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ուկրաինացի այլ պաշտոնյաների դեմ: