Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանում խիստ անհանգստացած են երկրում իրադրությունն էլ ավելի շիկացնելու Ուկրաինայի ընդդիմադիր ուժերի ձգտումից:

 

«Ընդդիմության առաջնորդներից մեկը հրապարակավ ուկրաինացի քաղաքացիներին կոչ է արել նույնիսկ ստեղծել ինչ-որ «աշխարհազորի դրուժինաներ» և տարածաշրջաններում բողոքի ակցիաներ կազմակերպել վարչակազմերի շենքերի մոտ: Այս ամենը հակասում է ժողովրդավարության և եվրոպական արժեքներին ընդդիմության նվիրվածության վերաբերյալ հայտարարություններին»,-նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

 

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Ուկրաինայում ընդդիմությունը կհրաժարվի սպառնալիքներից, վերջնագրերից և կակտիվացնի երկխոսությունն իշխանության հետ, որպեսզի երկիրը խորը ճգնաժամից դուրս բերվի: