Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները ձերբակալել են հանրապետության երկու քաղաքացիների, որոնք ուկրաինացի հաքերների կողմից պատրաստված կեղծ վարկային քարտերով փող են հանել Մեծ Բրիտանիայի բնակիչների հաշիվներից: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ը:
Թբիլիսիում կալանավորված Ց. եղբայրները կապվել էին Ուկրաինայից հաքերների հանցախմբի հետ, որոնք նրանց փոխանցել Էին 47 կեղծված վարկային քարտ: Դրանք տեղեկատվություն էին պահպանում Մեծ Բրիտանիայի մի քանի տասնյակ բնակիչների հաշիվների վերաբերյալ և հանցագործների կողմից օգտագործվել են վրացական բանկերից կանխիկ դրամ հանելու համար:
«Միջազգային հանցախմբին հաջողվել է վրացական բանկերից յուրացնել 267 հազար ամերիկյան դոլար և 110 հազար լարի»,-ասված Է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ: