Թայլանդում քաղաքական հակամարտության երկու կողմերն էլ գտնում են, որ անցյալ կիրակի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են իրենց հաղթանակով, թեև ընտրությունների պաշտոնական տվյալները հայտնի կդառնան երեք շաբաթ անց: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով РИА Новости-ին:
Վարչապետի պաշտոնակատար Իինգլագ Չինավատը շնորհակալություն է հայտնել ընտրողներին՝ անցյալ շաբաթ կայացած ընտրություններին ակտիվ մասնակցության և ժողովրդավարական ընտրության իրենց իրավունքների պաշտպանության համար:
Ընդդիմադիր Ժողովրդավարական բարեփոխումների ազգային խորհրդի քարտուղար Սուտեպ Տաուկսուբան էլ հայտարարել է, որ հաղթել է ընդդիմությունը:
28 ընտրատարածքներում ընտրությունները չեն կայացել թեկնածուներ չլինելու պատճառով. նրանց առաջադրումը նախորդ տարվա փետրվարին արգելափակել են ցուցարարները:
Երկրի Սահմանադրությունը խորհրդարանի նոր կազմին թույլ կտա սկսել աշխատանքը մայիսին, եթե պատգամավորական 500 տեղերից զբաղեցված լինեն ոչ քիչ, քան 475-ը: Կիրակի կայացած ընտրություններում ընտրվել է 472 պատգամավոր: