Ֆրանսիայում կառավարող սոցիալիստական կուսակցության շահերը ներկայացնող Liberation թերթի աշխատողները 24-ժամյա գործադուլ են հայտարարել: Փետրվարի 7-ին երկրի կրպակներն այդ թերթը չեն ստանա տեղեկացնում է հրատարակության տնօրինությանը:

 

Գործադուլի մասնակիցները պահանջում են հրատարակության երկու առաջատար ղեկավարների՝ կառավարիչների խորհրդի անդամներ Նիկոլա Դեմորանի եւ Ֆիլիպ Նիկոլի պաշտոնաթողությունը:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վերջին տարիներին Liberation թերթը ֆինանսական լուրջ դժվարություններ է կրում՝ կապված, մասնավորապես, ընթերցողների շրջանում նրա ժողովրդականության անկման, ինչպես նաեւ գովազդից եկամուտների նվազման հետ: 2013 թվականին թերթի վաճառքները նվազել են 15 տոկոսով, իսկ ընդհանուր պարտքը հասել է 6 մլն եվրոյի: Դատելով ըստ ամենայնի՝ անցյալ տարվա գործունեության արդյունքներով վնասը կկազմի 1-1,5 մլն եվրո:

 

Հրատարակության ներկայիս գլխավոր սեփականատերերն ու ներդրողները՝ միլիարդատերեր Էդուարդ դե Ռոտշիլդը եւ Բրյունո Լերուն, որոնք արդեն խոշոր միջոցներ են ներդրել Liberation-ում, հրաժարվում են հետագա ներդրումներից:

 

Հրատարակության տնօրինությունը վերջին ամիսներին փորձում է դրա 290 աշխատողների պարտադրել աշխատավարձի կամավոր կրճատման պլանը, ինչը հակահարված է ստանում աշխատողների կողմից: