Մոտ 40 մարդ ոստիկանության բաժանմունքներում են հայտնվել՝ Մոսկվայի կենտրոնում չարտոնված հավաք իրականացնելու փորձի հետևանքով, այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Մոսկվայում՝ Ռուսաստանի ՆԳՆ մամլո ծառայությանը:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ այսօր երեկոյան մարդկանց մի խումբ պատրաստվում էր քաղաքի կենտրոնում չարտոնված հավաք անցկացնել:

 

Չնայած Ոստիկանության աշխատակիցների բազմաթիվ պահանջներին՝ վերոնշյալ քաղաքացիները չեն դադարեցրել իրենց գործողությունները, ինչ հետևանքով նրանց տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ: