Եվրամիությունը մտադիր Է շահապաշտպանական (լոբբիստական) կազմակերությունների հետ պարտավորագրեր կնքել Արեւելյան գործընկերության պետությունների նկատմամբ նպատակային քարոզչություն վարելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է EUobserver ինտերնետ-հրատարակությունը, որը վկայակոչում Է Եվրամիության խորհրդի ներքին փաստաթուղթը:
Այն բովանդակում Է Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ այն կապակցությամբ, որ նա իբր «ապատեղեկատվություն Է տարածում»,- գրում Է հրատարակությունը: Վերջինիս տվյալներով՝ այս հարցը, մասնավորապես, կբարձրացվի փետրվարի 10-ին Բրյուսելում՝ ԵՄ-ի Խորհրդի՝ արտգործնախարարությունների ղեկավարների մակարդակով կայանալիք նիստում:
Եվս մեկ նախաձեռնություն, որը կքննարկեն ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները, բարձր մակարդակի այցերի անընդհատ հոսքի կազմակերպումն Է Արեւելյան գործընկերության այն երկրներ, որոնք պատրաստվում են այս տարի ստորագրել ասոցացման եւ ազատ առեւտրի համաձայնագրեր, այսինքն՝ Մոլդովա եւ Վրաստան: