Թբիլիսիում սեպտեմբերի 29-ին ընթանում Է «Արեւելյան գործընկերության» մասնակից երկրների տարածաշրջանային ու տեղական իշխանությունների խորհրդաժողովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշել Է Վրաստանի տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվաքի փոխնախարար Թենգիզ Շերգելաշվիլին, խորհրդաժողովում, որին մասնակցում են 36 երկրների ներկայացուցիչներ, «քննարկվում են տեղական ու տարածաշրջանային իշխանությունների հնարավորությունները Եվրամիության հետ հարաբերությունների եւ համագործակցության տեսանկյունից»:
«Արեւելյան գործընկերությունը» վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ Եվրամիության համագործակցության ծրագիր Է: