Եվրամիությունը ակտիվորեն աշխատում Է «Արեւելյան գործընկերության» երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) համար ռուսալեզու տեղեկատվական հեռուստաալիք ստեղծելու վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Լեհաստանի մամուլի գործակալությունը (ԼՄԳ):

 

Հեռուստաալիքն ստեղծվում Է Հաջակցություն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի հովանու ներքո, որը ղեկավարում Է լեհ Եժի Պոմյանովսկին: Նախագծի աշխատանքային անվանումն Է՝ «Եվրոպական հեռուստատեսություն «Արեւելյան գործընկերության» երկրների համար», ոմանք այն անվանում են նաեւ «Եվրոպայի ձայն»:

 

ԼՄԳ-ի տվյալներով՝ Լեհաստանի ԱԳ նախարարությունը եկող տարվա համար արդեն 3 մլն զլոտի (1 մլն դոլար) Է հատկացրել հեռուստաալիքի ֆինանսավորման համար: «Մեզ համար կարեւոր Է, որ այն լինի ժամանակակից հեռուստատեսություն, մատչելի ու բարձր որակի: Եվրոպական կողմը ակտիվ չԷ տեղեկատվական քաղաքականության ոլոտում»,-գործակալությունը մեջբերել Է իր աղբյուրի խոսքը:

 

Ինչպես ավելի վաղ հանրապետության Սեյմի արտաքին գործերի հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնել Է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Կատաժինա Կացպերչիկը, հեռուստաալիքի հայեցակարգը պետք Է պատրաստ լինի մինչեւ տարեվերջ: Դրանից հետո ԵՄ-ի անդամ երկրները կգնահատեն դրա հեռանկարները:

 

«Հեռուստաալիքի ստեղծման շուրջ կոնսուլտացիաներ են ընթանում ինչպես ԵՄ-ի ներսում, այնպես Էլ դրա սահմաններից դուրս: Դրա անհրաժեշտությունն ակներեւ Է»,-նշել Է Կացպերչիկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: