Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրինությունն ստացել է պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող աշխատակիցների նամակը ու քննարկում է այն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մետրոպոլիտենի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նինել Վարդանյանը:

 

Ղեկավարությունն արդեն ստացել է նամակը, այն կքննարկի ու կկայացնի վճիռ, որն էլ ավելի ուշ կհրապարակվի»,-ասաց Նինել Վարդանյանը' հավելելով, որ, հնարավոր է, որոշումը կայացվի օրվա ընթացքում:

 

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ պարտադիր կենսաթոշակային պահումների: Բողոքի ակցիան անցկացրել են մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի առջև: Մետրոպոլիտենի աշխատակիցները տնօրինությանն են հանձնել 100-ից ավելի աշխատակիցների ստորագրությամբ նամակ:

 

Համակարգը Հայաստանում ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրականդատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը, որոնք,ազատում են պատիժներից, եթե գործատուները մինչև մարտի 28-ն իրենց աշխատողների աշխատավարձից չեն կատարում պարտադիր պահումները: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀօրենքի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանը կքննարկի մարտի 28-ին: