Փետրվարի 17-ին Ժնեւի օդանավակայանում հարկադրական վայրԷջք կատարած ինքնաթիռի առեւանգողը ձերբակալված Է: Այդ մասին գրել Է Tribune de Geneve թերթը՝ հղում անելով օդանավակայանի ներկայացուցիչ Բերտրան Շտամպֆլիին:

 

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Ethiopian Airlines ընկերության օդանավի անձնակազմը ինքնաթիռի զավթման ազդանշան Էր տվել: Ժնեւի օդանավակայանի կայքում զետեղծված տեղեկատվության համաձայն՝ Boeing 767-300 ինքնաթիռը Ժնեւում վայրԷջք Է կատարել տեղական ժամանակով ժամը 6:10-ին (Երեւանի ժամանակով ժամը 9:10-ին):

 

Շվեյցարական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ առեւանգված եւ Ժնեւում վայրԷջք կատարած ինքնաթիռի բոլոր ուղեւորները դուրս են բերվել օդանավից, նրանցից ոչ ոք չի տուժել:

 

Շվեյցարացի ավիակարգավարների հետ ռադիոխոսակցությունների տվյալները վկայում են, որ ենթադրյալ «օդահենը» քաղաքական ապաստան Է խնդրել երկրի իշխանություններից: