Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հրահանգ է տվել Կիև ուղարկել Դնեպրոպետրովսկի զինվորականներին: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

 Այս մասին Գրիցենկոն գրել է ֆեյսբուքյան իր էջում:

 

«Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հանձնարարել է անմիջապես Կիև ուղարկել Դնեպրոպետրովսկի 25-րդ օդադեսանտային բրիգադին, հատուկ նկատառումներից ելնելով»,-գրում է նա:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում երեկվանից վերսկսվել են արյունալի բախումները «Եվրամայդանի» ակտիվիստների ու իրավապահների միջև, ինչի հետևանքով գրանցվել է 25 զոհ, իսկ 300-ից ավելի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: