Գեղարքունիքի մարզում 2013 թվականի ընթացքում գրանցված ծնունդների թիվը մոտ 1,7 անգամ գերազանցել է մահացածների ընդհանուր թվին:

 

2013 թվականին Գեղարքունիքի մարզ ի համայնքներում ծնվել են 3190 երեխա, մահացել' 1876 ամենատարբեր տարիքի մարդիկ, որոնցից 47-ն եղել են 0-1 տարեկան երեխաներ: Փաստորեն, բնակչության բնական հավելաճը կազմել է 1314 մարդ:

 

Նույն աղբյուրի հաղորդմամբ' 2013 թվականին Գեղարքունիքում գրանցվել է 1207 ամուսնություն, 139 ամուսնալուծություն: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաշվառման մեջ է գտնվել 234 հազար 100 բնակիչ: Նրանցից 70 հազար 800-ը բնակվում են քաղաքային, 163,3 հազարը' գյուղական համայնքներում: