Մոսկվայի մարզում երկու գնացքների բախման հետևանքով, ճշգրտված տվյալներով, տուժել է 51 մարդ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցիչը:

 

«Մոսկվայի ժամանակով ժամը 06.00-ի տվյալներով՝ տուժածների թիվը կազմել է 45, նրանցից 25-ը հոսպիտալացվել է: Վեց մարդ զոհվել է»,- նշել է գործակալության զրուցակիցը:

 

Գնացքների բախումը տեղի է ունեցել մայիսի 20-ի ցերեկը Նարո Ֆոմինսկի և Բեկասովոյի միջև ընկած երկաթուղային վտավանում: Բեռնատար շարժակազմը, դուրս ընկնելով ռելսերից, բախվել է Մոսկվա-Քիշնև հեռընթաց մարդատար գնացքի հետ:

 

ՌԴ-ի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ավելի վաղ հայտնել է, որ տուժածների մեծ մասը Մոլդովայի քաղաքացիներ են, վնասվածքներ են ստացել հինգ-վեց ռուսաստանցիներ: